Fakebank վիրուսի նոր տարբերակը, որը գրոհում է Android պլատֆորմով գաջեթների վրա, հնարավորություն է ստացել որսալ օգտատերերի՝ բանկեր կատարվող զանգերը: Այդ մասին գրել են Symantec ընկերության մասնագետները: Նշվում է, որ վնասաբեր ծրագիրը կարող է աշխատել ինչպես ելնող, այնպես էլ եկող զանգերի հետ:
Երբ վարակված սմարթֆոնի օգտատերը զանգահարում է բանկ, վիրուսը կանչը վերաուղղորդում է խարդախների համարին, որոնք ստացված տեղեկատվությունը կարող են օգտագործել փող գողանալու համար: Իսկ երբ չարագործներն իրենք են կապվում զոհերի հետ, վիրուսը նրանց զանգը քողարկում է բանկից ստացված կանչի ներքո: Փորձագետները խորհուրդ են տալիս հավելվածներ չտեղակայել չստուգված աղբյորներից և կանոնավոր կերպով նորացնել ծրագրային ապահովումը: