Apple-ն աշխատում է սեփական MicroLED- դիսփլեյների դիզայնի ու արտադրության վրա: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների: Գործակալության զրուցակիցների խոսքով՝ ամերիկյան ընկերությունն արդեն ոչ մեծ քանակությամբ էկրաններ է թողարկել Կալիֆոռնիայի իր կենտրոնակայնի հարևանությամբ գտնվող գաղտնի ֆաբրիկայում:
Apple-ը, ինչպես գրում է Bloomberg-ը, զգալի ներդրումներ է արել դիսփլեյների արտադրության գործում: MicroLED-ը, հավելում է գործակալությունը, արտադրության առումով ավելի բարդ է, քան OLED-դիսփլեյները, և Apple-ը գործնականում այդ նախագիծը թողել էր մեկ տարի առաջ: Ընկերության ինժեներներն այդ ժամանակվանից աշխատում էին MicroLED-ի տեխնոլոգիայի վրա և զգալի հաջողությունների են հասել:
Սակայն սպառողներին, ամենայն հավանականությամբ, հարկ կլինի ևս մեկ-երկու տարի սպասել, նախքան Apple-ի տեխնիկան կթողարկվի սեփական արտադրության դիսփլեյով: Apple-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Bloomberg-ի տեղեկատվությունը: Իր գաջեթների համար Apple-ն օգտագործում է Samsung-ի, Sharp-ի և LG-ի արտադրության էկրաններ: