
Երևանի քաղաքապետարանը դեպի Մանկական երկաթուղի տանող թունելի բարեկարգման համար ներդրողներ է փնտրում: Երևանի ավագանու նիստի հարց ու պատասխանի ընթացքում պատասխանելով ավագանու «Ելք» խմբակցոււթյան անդամ Անի Սամսոնյանի հարցին՝ այս մասին ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նրա խոսքով` բանակցություններ տարվում են այդ ուղղությամբ և կդիտարկվի ամենահարմար տարբերակը: «Մարտի 31-ին շաբաթօրյակ է լինելու, և ես խորհուրդ կտամ մասնակցել թունելի մաքրման աշխատանքներին»,-ասաց քաղաքապետը;
Ներկայումս թունելը գտնվում է անբարեկարգ վիճակում: Տարածքը խոնավ է և կա փլուզման վտանգ: