Facebook-ում հափշտակվել են 50 մլն օգտատերերի անձնական տվյալները
Advertisement 1000 x 90

Facebook-ում հափշտակվել են 50 մլն օգտատերերի անձնական տվյալները

Facebook-ում բացահայտվել է սոցցանցի 50 մլն օգտատերերի անձնական տվյալների հափշտակությունը: Ենթադրաբար դրանք օգտագործվել են նախընտրական արշավի ժամանակ՝ ի պաշտպանություն ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի:

Վաշինգտոնի դատախազությունն արդեն հայտարարել է հետաքննություն սկսելու մասին: Դրանում արդեն կա երկու կասկածյալ՝ նրանք ընկերության աշխատակիցներ Ջոզեֆ Կանսելլորն ու Ալեքսանդր Կոգանն են: Կա հավանականություն, որ նրանց կողմից հիմնված Global Science Research ֆիրման անձնական տվյալներ էր տրամադրում Cambridge Analytica վերլուծական ընկերությանը, դրանով իսկ խախտելով կոնֆիդենցիալության քաղաքականությունը:

Սոցցանցը հեռացրել է վերլուծական ֆիրմայի պաշտոնական էջը: Նշվում է, որ 2015թ. Facebook-ը իմացել է օգտատերերի անձնական տվյալների հափշտակության մասին և պահանջել է դրանք հեռացնել: Ինչպես պարզվել է, ոչ բոլոր տվյալներն են հեռացվել:



Նման նյութեր