«Թուրքը Կարմիր Եղեռն է իրականացրել, վրացին՝ Սպիտակ Եղեռն: Թուրքը Հայաստանի մի մասը բռնակցել է իր երկրին, վրացին՝ նույնպես: Թուրքը քանդում, պղծում է հայկական հուշարձանները, վրացին՝ նույնպես: Թուրքը յուրացնում է՝ հայ եկեղեցին քանդում մզկիթ է սարքում, վրացին հայ եկեղեցին վրաց եկեղեցու է վերածում: Թուրքը ջնջում է հայկականության հետքերը Թուրքիայում, վրացին՝ Վրաստանում. անգամ հայ մեծերի ոսկորները Խոջիվանքից պղծելով տարավ թափեց, տեղը հսկա եկեղեցի կառուցեց, հայը գնում այդ եկեղեցում մոմ է վառում…
Անթալիա հանգստացողներին քննադատում է հայը, նույն հայը սիրով գնում, Վրաստանում է իր հանգիստն անցկացնում:
Ինչու՞… Բացի այն, որ թուրքը իսլամ է, վրացին՝ քրիստոնյա, եթե թեկուզ մեկ հիմնավոր ու լուրջ պատճառ էլ կարողանաք բերել՝ շնորհակալ կլինեմ»,- իր էջում գրել է պատմաբան Վահե Անթանեսյանը: