Հայերը կարող են անվճար մասնագիտություն ստանալ Ռուսաստանում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայերը կարող են անվճար մասնագիտություն ստանալ Ռուսաստանում. armeniasputnik.am

Ատոմային էներգետիկայի ուղղությամբ ռուսական բուհերում անվճար կրթություն ստանալու հնարավորություն ամեն տարի տրվում է այն երկրների քաղաքացիներին, որտեղ «Ռոսատոմը» ակտիվ գործունեություն է ծավալում։

Մարտի 21-23-ը Ռուսաստանի բուհերում Հայաստանի` ատոմային էներգետիկայի ոլորտում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող դիմորդների ու շրջանավարտների շրջանում ընտրություն կանցկացվի: Ինչպես հայտնում է «Ռոսատոմ» ընկերության մամուլի ծառայությունը, բակալավրիատի, միջին մասնագիտական և մագիստրատուրայի ուղղություններով դիմորդների հետ հարցազրույցները կկայանան մարտի 21-22-ին «Կրթություն-XXI դար» միջազգային ցուցահանդեսի շրջանակում, որի պաշտոնական բացումը կկայանա մարտի 21-ին` ժամը 10:00-ին, Կառավարության տանը` Մելիք Ադամյան, 1 հասցեում:

Ատոմային էներգետիկայի ուղղությամբ ռուսական բուհերում անվճար կրթություն ստանալու հնարավորություն ամեն տարի տրվում է այն երկրների քաղաքացիներին, որտեղ «Ռոսատոմը» ակտիվ գործունեություն է ծավալում, հետևաբար, բարձր որակավորված մասնագետների կարիք կարող է ունենալ:

Նշված քվոտայով ռուսական բուհերի ուսանող դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ կայքում, լրացնել հայտ, տրամադրել ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր ու նշել ցանկալի կրթական հաստատությունը «Ռուսատոմի» կողմից ներկայացված ցանկից: Դիմորդն ըստ առաջնահերթության կարող է նշել մինչ վեց բուհ:

«Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը հետևողական աշխատանք է իրականացնում հայ-ռուսական համագործակցությունը կրթության ոլորտում ընդլայնելու համար։ Ամեն տարի Հայաստանից ավելի քան 200 դիմորդներ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով ընդունվում են ռուսական բուհեր և սովորում Ռուսաստանի դաշնային բյուջեի միջոցների հաշվին», — ասել է Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին։

Նա նշել է, որ ռուսական բուհերը բոլոր պայմանները տրամադրում են ուսանողների հարմարավետ բնակության և ուսման համար, զբաղվում են նրանց ադապտացիայով։ Ռուսական բուհերը քվոտայի շրջանակում մասնագետներ են պատրաստում ատոմային էներգետիկայի ոլորտում, որոնք պահանջված են Հայաստանում։

armeniasputnik.am