Գյումրի քաղաքի ավտոկայանի մոտակայքում մարտի 21-ին հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկացրին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բանավան թաղամասի թիվ 104/180 հասցեում այրվում են ոչ բնակելի 3 տնակ (երկուսը վագոն-տնակ՝ 18 քմ և 27 քմ և մեկը փայտյա ինքնաշեն տնակ՝ մոտ 30 քմ):
Տնակներն ամբողջությամբ այրվել են: