«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատարանում երեկ հրապարակվեց ծռերի մուտքային եւ ելքային հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերծանումները: Այդ գաղտնալսումներում հիմնականում շոշափվում էր Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ, գնդի գրավման օրերին պատանդառված Վալերի Օսիպյանի անունը:
Մասնավորապես մեղադրող դատախազները հրապարակեցին «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի խոսակցությունը ոմն Գնելի հետ. «Օսիպյանը, չես պատկերացնի, կուռկուռի ձագ ա դառել, գիտե՞ս հետս ոնց ա խոսում»,- դիմելով Գնելին՝ ասում է Աշոտ Պետրոսյանը: Ապա Գնելը հետաքրքրվում է նրանից. «Չի՞ ասում ստիպված էի, հրաման էի կատարում», ինչին ի պատասխան՝ Աշոտ Պետրոսյանն ասում է. «Արդարանում ա անընդհատ, ծեծել եմ, չափալախել եմ, պագոնները պոկել, ջեբս եմ դրել, փախնում էր, հազիվ եմ բռնել: Առաջին օրը համարյա լացում էր, ընգել էր հետեւիցս, խնդրում էր, որ տամ, տվեցի պագոնները, պաշտոնը վերականգնեցի»,- հեռախոսային խոսակցությունում ասում է Աշոտ Պետրոսյանը:Խոսակցություններից մեկում հնչում է նաեւ այսպիսի արտահայտություն. «Օսիպյանին պետք ա աջ ոտից խփենք, իսկ ժողովուրդը թող զինվի բենզինով»։
Ամբողջությամբ՝ armtimes.com կայքում: