Մարմնավաճառներին պոռնկությամբ զբաղվելու համար կացարան տրամադրելու մեջ մեղադրվող մատուցողուհին արդարացվել է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, անպարտ է ճանաչել և արդարացրել է Ռ.Ափրոյանին:
Նշենք, որ Ափրոյանի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Կարեն Կիրակոսյանը:
Ըստ մեղադրանքի՝ Ափրոյանը, աշխատելով Երևան քաղաքում գործող հյուրանոցային համալիրներից մեկում` որպես մատուցողուհի, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում նշված հյուրանոցային համալիրում տարբեր օրերին մարմնավաճառներ Գ.Խ-ին, Ք. Խ-ին, Ա. Ա-ին, Ջ. Ն-ին, Ա. Ս-ին, Գ. Հ-ին, Ս. Հ-ին պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար, տարբեր հաճախորդների հետ ընդունել է հյուրանոցային համալիր, պոռնկությամբ զբաղվելու համար որպես կացարան 5000 ՀՀ դրամ գումարի դիմաց տրամադրել է առանձնասենյակներ` այդ կերպ նպաստելով նշված անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Ափրոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով: