Ծրագրավորողները ստեղծել են սարք, որը, նրանց պնդմամբ, կարող է «կոտրել» ցանկացած Iphone։ Միջոցը մշակել է Grayshift ընկերությունը։ Այն մշակել են կիբերանվտանգության մասնագետներ Ջասթին Ֆիշերը և Բրեյդեն Տոմասը, որոնք վեց տարի աշխատել են Apple-ում։
GrayKey անունն ստացած սարքը Lightning երկու լարով փոքրիկ մոխրագույն տուփ է, որի շնորհիվ դրան կարելի է կցել միանգամից երկու Iphone: Սմարթֆոնի «կոտրելու» գործընթացը կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր` կախված նրանից, թե ինչպիսի բարդության է հասանելիության ծածկագիրը։
GrayKey-ը ձեռք բերելու համար նախ պետք է գնել լիցենզիա։ Հաքերները երկու տեսակի լիցենզիա են առաջարկում։ Առաջինը տարեկան լիցենզիան է, որն արժե 15 հազար դոլար։ Դրանով լարելի է ապակոդավորել 300 սմարթֆոն։ Երկրորդ տեսակի լիցենզիայի գինը 30 հազար դոլար է, կարող է ապակոդավորել անսահմանափակ թվով սմարթֆոններ և չի պահանջում ինտերնետ կապ, ի տարբերություն առաջինի։
Grayshift-ն իր արտադրանքը վաճառում է միայն իրավապահ մարմիններին, սովորական օգտատերերին այն հասանելի չէ։
GrayKey-ը միակ ընկերությունը չէ, որն այսպիսի ծառայություն է առաջարկում։ Իսրայելական Cellebrite-ը ևս «կոտրում է» Apple արտադրանքները և համագործակցում է ոստիկանության հետ, բայց նրա ծառայությունները ավելի թանկ են։