2003 թ. Ատակամա անապատի տարածքում գտնվող քարուքանդ քաղաքում հայտնաբերվել էր տարօրինակ կմախք: Երկարավուն գանգ, աչքերի հատվածում անսովոր փոսեր, մարմնի փոքր չափսեր: Այս ամենը հետազոտողներին թույլ տվեցին ենթադրել, որ գտածոն կարող է այլմոլորակային ծագում ունենալ: Գենային ուսումնասիրություններն ավելի վատ արդյունք տվեցին. այն այլմոլորակային չէ, այլ՝ մարդ, որը անհավանական գենային մուտացիաների է ենթարկվել:
Երկարությունը՝ 15 սմ, բացակայում են 2 կողերը, գանգը խիստ դեֆորմացված է: Տարիքը՝ 40 տարեկան: Անալիզի արդյունքում նաև պարզ է դարձել, որ գտածոն թերզարգացած պտուղ է եղել: Արհեստական վիժեցումից հետո այն դեն են նետել անապատի եկեղեցիներից մեկի մոտ… Մուտացիաները տեղի են ունեցել մի քանի գեներում, որոնք պատասխանատու են ոսկրային աճի համար: ԴՆԹ ստացվել է ոսկրածուծից: Ատա մումիան եղել է չիլիացի աղջիկ: Նման մուտացիաները, ըստ գենետիների առաջին անգամ են հայտնաբերվել և ուսումնասիրության կարիք ունեն:
popmech.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը