Հայաստանի տաքսու վարորդներն ու ավտոսիրողները Կարեն Կարապետյանի աշխատանքն են ամփոփում։ «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի կարծիքով` չնայած մեքենաների ներկրման հետ կապված որոշ դրական փոփոխություններին ու բարեփոխումներին, գործող կառավարությունը անհատույց վնաս է հասցրել տաքսի ծառայություններին ու հարվածել է ավտոսիրողների գրպաններին։
«Տաքսի ծառայությունների վրա չափազանց մեծ հարկեր են դրել։ Իսկ Yandex ու GG առցանց ծառայությունների հայտվելուց հետո մրցակցությունը խեղդում է», — ասաց վարորդների իրավունքների պաշտպանը։
Գործող կառավարության հերթական անընդունելի որոշումը աջակողմյան ղեկով մեքենաների` մեծ մասամբ Ճապոնիայից ներկրման արգելքն է։
«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի համաձայն` 2018 թվականի ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ը առաջարկվում է ժամանակավոր արգելել այդպիսի մեքենաների ներմուծումը։ Սակայն այն մարդկանց, որոնք արդեն այդպիսի մեքենա ունեն, չեն արգելի երթևեկել դրանցով։ Ոստիկանության տվյալների համաձայն` հանրապետությունում մոտ 35 հազար աջակողմյան ղեկով մեքենա կա։
«Ճապոնական մեքենաները համեմատաբար էժան են ու շատ ապահով։ Ափսոս, որ այլևս չենք կարողանա ներմուծել դրանք», — ափսոսանք հայտնեց բանախոսը։
Աջ ղեկով մեքենաներ ներմուծելու արգելքը կավելացնի ձախ ղեկով, բայց հին մեքենաների ներկրումը հանրապետություն։ Քանի որ մեր երկրի քաղաքացիները ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում չեն կարող իրենց ձախ ղեկով նոր, վերջին արտադրության մեքենաներ թույլ տալ։
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am