Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Կողես-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Ստեփանյանի վարած Toyota մակնիշի 97 VՏ 077 համարանիշի և Երևան քաղաքի Հաղթանակի 8 փողոցի բնակիչ՝ 30-ամյա Արամ Սարգսյանի վարած ЗИЛ 130 մակնիշի 282 ԼՏ 20 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Ստեփանյանն ու նրա ուղևոր՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա Արմեն Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն։ Ժամեր անց նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև ЗИЛ-ի վարորդ Ա. Մարգարյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Լևոնյան փողոցի բնակիչ՝ 23-ամյա Գոռ Արուտունյանը։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհաին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ստեփանավանի բաժին , որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Չթչյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գոմարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքքնիչ Ղամբարյանի կողմից նյութր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ЗИЛ-130-ը հաշվառված է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի հաշվեկշռում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: