Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դպրոցների տնօրենների ընտրության գործող դրվածքն իրավացիորեն պետք է անհանգստացնի Վարչապետին, որի նշանները կան: Այդ մտահոգությունը կոնկրետ Մերձավանի այս դպրոցի դեպքում, պարոն վարչապետը եթե հանձնարարի պարզել, թե ո՞ւմ հովանավորյալն է եղել տնօրենը, ապա, համոզված եմ, կպարզվի, որ գյուղապետից սկսած՝ մարզպետով ավարտած ու այդ պաշտոնյաները հովանավորում են այն մարդուն, ով հանգիստ թալանում է պետբյուջեն: Առանց իրենց հովանավորության այս տնօրենը չէր դառնա տնօրեն: Հետևաբար, առաջարկում եմ յուրաքանչյուր նման դեպքում պատժել նաև գյուղապետին ու մարզպետին՝ առնվազն խիստ նկատողությամբ»:
«Եթե պարոն վարչապետը հանձնարարի պարզել, թե ո՞ւմ հովանավորյալն է եղել տնօրենը, ապա…»
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ