Որքան մեծ է հեռախոսը, այնքան շատ ժամանակ ենք մենք ծախսում՝ նայելով դրա էկրանին: Այս մասին հայտնում է AppOptix ընկերության հետազոտությունը: Հետազոտության արդյունքում ուսումնասիրվել են 4000 օգտատերերի տվյալներ: Պարզվում է, որ 4,6 դյույմանոց էկրանով հեռախոսների օգտատերերը շատ ավելի քիչ են օգտագործում սմարթֆոնը, քան 5,5 դյույմանոց էկրաններից սկսած սմարթֆոնների տերերը:
Հետազոտությունը, որը արվել է 2017 թվականի տվյալներով, նշում է, որ այս տարի սմարթֆոնների վրա ծախսած ժամանակն ավելացել է: AppOptix-ից հայտնում են, որ այդ ժամանակը հիմնականում անցկացվում է սոցցանցերում և հաղորդակցության մյուս միջոցներում: Դրանց հաջորդում են խաղերը, զվարճանքները , եղանակը և սպորտը:
Բացի այդ, AppOptix-ը պարզել է, որ օգտատերերն ավելի շատ են օգտագործում սմարթֆոնն այն դեպքում, երբ գադջետն ավելի մեծ է, քան մտերիմ մարդկանց ու ընկերների սմարթֆոնները:
Սիրարփի Աղաբաբյան