Դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանի «Սուպեր մամա 2» ֆիլմը համացանցում ապօրինի տարածողին գտել են: Այդ մասին հայտարարել են հեղինակները: Նրանք վավերագրական ֆիլմ են ներկայացրել, որում խոսում են «Սուպեր Մամա 2», ինչպես նաև «ԱլաԲալաՆիցա», «Սիրո Գործակից» և «Սուպեր Մամա» ֆիլմերի ստեղծման մասին: Այդ ամենի հետ մեկտեղ անդրադարձել են նաև իրենց համար տհաճ դեպքին:
Կատակերգության հեղինակները, սակայն չեն բարձրաձայնել այն մարդու անունը, որն առանց իրենց թույլտվության հրապարակել է ֆիլմը: Թև դա նրանց մեծ վնաս է հասցրել, նրանք իրավապահ մարմիններն էլ չեն դիմել: Միայն զրուցել են տվյալ անհատի հետ:
Ֆիլմը համացանցում մեծ ակտիվությամբ տարածվում էր այս տարվա սկզբին: Մյուս կողմից՝ այն ստեղծողներն աշխատում էին այդ հղումները ջնջելու ուղղությամբ:
«Սուպեր մամա 2»-ը 2017 թ. հոկտեմբերի 4-ին կայացած պրեմիերայից հետո մեծ հաջողություն ունեցավ: Շաբաթներ շարունակ կինոթատրոնները լեփ-լեցուն էին: Կինոսերները նշում էին, որ դժվարությամբ են տոմսեր գտնում:
Երևանյան պրեմիերայից հետո սկսեց ցուցադրվել նաև մարզերում: Անվճար ցուցադրություններ կազմակերպվեցին սահմանամերձ շրջաններում:
Ամբողջությամբ՝ armtimes.com