Լրագրողուհի Աննա Կարաբաշը Ֆեյսբուքի իր էջում պատմել է, որ 2017թ. մայիսին Սեյշելյան կղզիներ կատարած գործուղման ժամանակ իրեն բռնաբարել է հավաքարարը: Ամեն ինչ տեղի է ունեցել Six Senses Zil Pasyon հինգ-աստղանի հյուրանոցի վիլլայում, որի արժեքը կազմում է համարյա 150 հազար ռուբլի մեկ գիշերվա համար:
«Ինձ բռնաբարել են 2017թ. մայիսի 4-ին գերշքեղ Six Senses Zil Pasyon-ում: Հյուրանոցում ես գտնվել եմ որպես լրագրող, դա մամլո ուղևորություն էր: Ես քնած եմ եղել վիլլայում: Գիշեր էր, գիշերվա 12-ն անց կեսը: Եկավ հավաքարարը, չգիտեմ, թե ինչպես, քանի որ ես քնած էի ու բռնաբարեց ինձ: Ես այդ մարդուն մինչ այդ երբեք չէի տեսել: Նա դանակով էր և այդ թվում խոստացավ ինձ սպանել: Ես գոռում էի: Ես ուզում էի պոկվել, ճանկռում էի, նա ավելի ուժեղ էր: Տագնապի կոճակը մոտ չէր: Զանգահարել նա ինձ թույլ չէր տալիս: Գոռալն անիմաստ էր՝ վիլլաներն իրարից բավականին հեռու էին, և ոչ ոք, երևի, ոչինչ չէր լսում: Այն բանից հետո, երբ խորամանկությամբ ու բանակցությունների միջոցով նրան ուժեղ քնաբեր տվեցի, ես սպասեցի մինչև նա քնեց ու վազեցի օգնություն փնտրելու: Ես վազում էի մոտ մեկ ժամ: Դա մասնավոր կղզի է, բլուրներով: Մինչև ռեստորանի գոտին վազքով մոտ 20 րոպե է: Վիլլաները ջունգլիներում են, իրարից հեռու: Չէի կարողանում գտնել ոչ ոքի: Հասա օֆիս, բոլոր հեռախոսների արտաքին զանգերը չէին աշխատում: Ներքինները ոչ ոք չէր վերցնում»:
life.ru-ի փոխանցմամբ, ըստ Աննայի, ի վերջո իրեն հաջողվել է գտնել պահնորդին ու մենեջերին, ով խոստացել է ոստիկանություն կանչել: Սակայն ոստիկանությունը կանչվել է միայն 8 ժամ անց այն բանից հետո, ինչ նա պահնորդներին հայտնել է հանցագործության մասին:
Հյուրանոցի համասեփականատեր Լաուրա Վալաբջին խոսակցությունը սկսել է խոսքերով՝ դուք հաճույք ստացե՞լ եք անցած գիշեր, որից հետո լրագրողուհու կողմից ավարտվել են խաղաղ բանակցությունները: Հյուրանոցը շարունակել ու շարունակում է Աննայի հանդեպ հրեշավոր վարվել: «Ես նրանց դատի եմ տվել Սեյշելներում: Ես ևս գնացել էի դեկտեմբերին բռնաբարողի դեմ դատին Սեյշելներ: Որոշում առայժմ չկա, այն հետաձգվել է մինչև մայիս: Քաղաքացիական հայցի գործով լսումների օրը դեռևս չի նշանակվել»,- գրել է Կարաբաշը:
«Ես գրում եմ առանց էմոցիաների: Ինքն՝ իրավիճակը, բավականին դրամատիկ է, որպեսզի ես նաև պատմեմ, թե ինչ եմ զգում այդ թեմայի հետ կապված: Բավական է ասել, որ մինչև օրս անցնում եմ հետտրավմատիկ թերապիա»,- հայտարարել է լրագրողուհին: