Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նահանգապետ Տուլիևը ներողություն է խնդրել անձամբ Պուտինից…
պաշտոնական տվյալներով՝ 64 զոհ, իրականում, համոզված եմ, զոհերի թիվն անցնում է 100-ը, որոնցից 41-ը երեխաներ…
Իսկ այս շնչող օրգանիզմը ներողություն է խնդրում Պուտինից… Ի՞նչ է սա: Կներես, շեֆ, որ փչացրեցի տո՞նդ, թե՞, շեֆ ջան, խնայի ինձ, մի պատժի խնդրում եմ…
Սա է իրականությունը, այստեղ հաշվետու են առաջնորդի առջև, մարդը չկա, գոյություն չունի, ոչ մի արժեք չի ներկայացնում և կարևորը շեֆը չջղայնանա:
Իսկ 41 կենդանի այրված երեխաները ու նրանց ծնողները ոչինչ, նորերը կծնվեն, հետո էլի կվառվեն…. կանցնի. կգնա, իսկ շեֆը կարևոր է…
Խոսքեր չեմ գտնում… ուղղակի սարսափելի է…
Ցավակցում եմ զոհերի հարազատներին ու ամբողջ ռուս ժողովրդին»: