Կեմերովոյի մասին ոչինչ ասել պետք չէ, միայն սգալ և ցավակցել…
Սակայն ուզում եմ խոսել առևտրի կենտրոնների մասին: Ես մոսկովյան քաղաքաշինությունից հեռացել եմ միայն այն պատճառով, որ ղեկավարության և պատվիրատուների հետ կոմպրոմիսի չգնացի առևտրի կենտրոնների հարցում՝ քմահաճ ձևաչափ է:
Բոլորը զարմանում են, թե ինչպե՞ս կարելի էր այդքան երեխա առանց ծնողների թողնել, մեծահասակների: Ինչո՞ւ ուսուցչուհին երեխաներին տեղավորելուց հետո գնացել է առևտուր անելու: Ինչո՞ւ ծնողները այնտեղ չեն եղել: Բայց մի մոռացեք. դա է առևտրի կենտրոնի աշխատանքային ձևաչափը: Ամբողջ իմաստը, որ հնարավոր լինի ապահովել ընտանեկան այցելության մեծ հոսք, որից հետո՝ ծնողներին առանձնացնել երեխաներից, որ երեխաները փողը ծախսեն զվարճանքի կենտրոններում, իսկ ծնողները փողը ծախսեն խանութներում:
Բոլորս ցնցված ենք զոհերի թվից, սակայն քիչ գիտենք, թե քանի կյանք է հնարավոր եղել փրկել: Բանն այն է, որ առևտրի կենտրոնները սնվում են մարդկային հոսքի հաշվին, և ձեռնարկվում է ամեն ինչ, որ այդ հոսքը չդադարի: Այնտեղ այնքան մարդ է հավաքվում, որքան օդանավակայանում կամ մետրոյում: Միայն մի տարբերությամբ, որ ԱԿ-ում մարդիկ տեխնոլոգիական շղթա չեն կազմում, թուլացած են, մտազբաղ չեն, վայրը՝ ժամանցային է: Առևտրի տեսանկյունից չափազանց կարևոր է, որ մարդը չզգա ժամանակը, մուտքերը ու ելքերը միմյանցից հեռու են, ժամացույց չկա, ամեն բան արված է այնպես, որ մարդը երկար մնա մոլում: Տեղի է ունենում 2 օրակարգի բախում: Նախ հակահրդեհային անվտանգությունը պահանջում է ստեղծել միջավայր, որը թույլ կտա արագ տարհանումը, շատ ելքեր: Հակաահաբեկչական օրակարգը պահանջում է մուտքերի բարդացում, որ հնարավոր լինի բոլորին ստուգել: Իսկ գողերի դեմ պայքարի օրակարգը պահանջում է ելքի հնարավորությունների սահմանափակում: Ահա, թե ինչու են մոլերում անվտանգությունից ելնելով փակում մուտքերը և ելքերը: Փակ են պահում ամենուր:
Մարդկային հոսքը ապահովելու համար պարբերաբար թարմացվում է գույքը. վիզուալ իրադարձությունը գայթակղելու մեծ դերակատարում ունի: Սա ժամանակավոր էքսպոզիցիաների անվերջանալի հոսք է, որոնք մատչելի են, բայց հրակայուն չեն, եթե չասենք, որ պայթուցիկ են:
Որպեսզի մարդիկ կարողանան անվտանգ գտնվեն նմանատիպ վայրերում, ապա պետք է լինեն իրազեկված և պատրաստված, ներքուստ կենտրոնացած, համարելով, որ գտնվում են վտանգավոր արտադրամասում: Այս «մանրուքի» մեջ է գաղտնիքը: Այդպես չի լինում, որովհետև ձեզ համար վաճառում են, ձեզ առաջարկում են ռելաքս, կոմֆորտ… Իսկ վտանգավոր արտադրամասում նման բան անելը և առաջարկելը ռիսկային է:
Եթե առևտրի կենտրոնները միահարկ լինեին, աղետի ժամանակ մարդիկ ապակիները փշրեով դուրս կգային, իսկ այստեղ դա անել պարզապես հնարավոր չէ, ստացվում է փակ շղթա, թակարդ:
Օրինակ՝ Գերմանիայում, մոլերը բնակավայրերից պետք է գտնվեն 10-15 կմ հեռավորության վրա, բաց դաշտում, իսկ մեզ մոտ… վերը նշածս՝ անվտանգության միջոցներ են, մարդկանց մեծ կուտակումների վայրերում, աղետի ժամանակ, քիչ կորուստներ ունենալու համար:
Պարզ է, որ այդ Зимняя вишня-ն չէր կարող այդպես հրկիզվել, եթե անվտանգության կանոնների խախտման նման դեպքեր չլինեին: Անվտանգությունը, պահակային ծառայությունը, կապող օղակները հաստատ թերացել են… այդուհանդերձ, ինքը՝ առևտրի կենտրոն, մոլ կոչեցյալը չափազանց վտանգավոր վայր է:
Օրինակ, մեզ մոտ, ի տարբերություն Հոլանդիայի, արգելված է վերջին հարկերում մանկապարտեզ կառուցել, քանի որ հրդեհի ժամանակ երեխաներին փրկել չի լինի, իսկ իրենք իրենց փրկել չեն կարող: Իսկ գիտե՞ք, թե մեզ մոտ քանի առևտրի կենտրոն կա, որոնց ժամանցային վայրերը վերջին հարկում են՝ 600:
Հասկանում եմ, որ դրանք փակել հնարավոր չէ: Ես հեռացա, իմ գործընկերներն էլ՝ նույնպես, շատ լավ հասկանում են, որ առևտրի կենտրոնները և մոլերը չարիք են, բայց այդ ամենը մեծ փողերի հետ է կապված: Հսկա երկիր ենք: Եկեք նորերը կառուցելիս բաց տարածությունում կառուցենք, ինչ է, տեղ չունե՞նք: Եկեք հասնենք նրան, որ նման վայրերում բացառվեն մանկական կենտրոնները: Երեխաները կոմերցիոն արդյունավետության երաշխիք չեն, իսկ մոլը՝ մարդախեղդ սրվակ է:
Գրիգորի Ռևզինի ֆեյսբուքյան հրապարակումը
Պատրաստեց՝ Պողոս Վարժապետյանը