Կալիֆոռնիացի գիտնականներն ստեղծել և հաջողությամբ ստուգել են այն կիբեռ-պրոթեզի աշխատանքը, որը մոտավորապես մեկ երրորդով բարելավում է հիշողությունը մարդու ուղեղին դրա միացվելուց հետո: Այդ մասին ասված է Journal of Neural Engineering-ում հրապարակված հոդվածում:
«Նույնիսկ եթե մարդը տառապում է հիշողության խնդիրներից, մենք կարող ենք գտնել նրա հիշողության կենտրոնի այն մասերը, որոնք սխալ են աշխատում, և շրջանցել դրանք՝ օգտագործելով նեյրոնների ճիշտ գործող շղթաները: Այնուհետև մեզ մոտ հնարավորություն կառաջանա մարդու ուղեղում «կերակրելու» նյարդային իմպուլսները, որոնք նրան կօգնեն ձևավորել նոր հիշողություններ, հիշել հարազատների և թոռների դեմքերը»,- պատմել է Ռոբերտ Հեմփսոնը Ունինսթոն Սալեմի Ուեյք Ֆորեստ համալսարանից (ԱՄՆ):