Չինաստանի Huawei ընկերության նորագույն սմարթֆոնը կարող է լուսանկարել գրեթե ականակույր մթության մեջ՝ առանց բռնկման և կալանի, տեղեկացնում է BBC-ին: Լուսանկար անելու համար P20 Pro խցիկին բավական է վեց վայրկյան պահաժամը:
Այն բանից հետո, երբ նկարն արված է, արհեստական ինտելեկտը «մաքրում է» այն, մեծացնելով պատկերի ցայտունությունը և վերացնելով ճապաղվածությունը, որից հաճախ տուժում են մթնշաղին և հապճեպ արված լուսանկարները: Huawei-ի ներկայացուցիչը վերջերս BBC-ի հետ կայացած զրույցի ժամանակ ասել է, որ ընկերությունը հույս ունի շուտով դառնալ սմարթֆոնների ամենահանրաճանաչ մակնիշը:
Այսօր այն գտնվում է երրորդ տեղում՝ Samsung-ից և Apple-ից հետո: Շուկայում Huawei-ի աճին խանգարում է ԱՄՆ-ի տելեկոմ-ընկերությունների չկամությունը վաճառելու նրա հեռախոսները: Ինչպես և վերջերս շուկա հանված Samsung Galaxy S9 շարքի հեռախոսները, P20-ը ներկայանում է որպես ապարատ ֆոտոխցիկի բացառիկ հնարավորություններով:
Եթե S9-ը և այդ շարքի մնացած հեռախոսները երկուական օբյեկտիվ ունեն, ապա P20-ը դարձել է առաջին հեռախոսը, որը դրանցից երեք հատ ունի: P20-ի մանրածախ վաճառքի կհանվի 899 եվրո (մոտավորապես 1115 դոլար) գնով: Դա ավելի քիչ է, քան մրցակիցներ Samsung Galaxy S9+-ը (949 եվրո, 1177 դոլար) և iPhone X-ը (1149 եվրո կամ 1425 դոլար ամենամատչելի տարբերակով):