Playboy-ը Facebook-ից հեռացրել է իր էջը սոցցանցից տվյալների արտահոսի կապակցությամբ
Advertisement 1000 x 90

Playboy-ը Facebook-ից հեռացրել է իր էջը սոցցանցից տվյալների արտահոսի կապակցությամբ

Playboy ամերիկյան հանդեսը իր բոլոր օգտահաշիվները ջնջել է Facebook-ից սոցցանցի օգտատերերի անձնական տվյալների արտահոսի բացահայտված փաստերի կապակցությամբ: Այդ մասին հրատարակությունը մարտի 28-ին հայտնել է իր մամուլի տեղեկագրում:

«Facebook-ի օգտատերերի անձնական տվյալների նկատմամբ անփույթ վերաբերմունքի մասին բացահայտված փաստերը մեզ ավելի վճռակամ են դարձրել այդ սոցիալական ցանցի հարթակում մեր գործունեությունը դադարեցնելու որոշման հարցում,-ասված է հայտարարության մեջ:- Playboy-ի ավելի քան 25 մլն երկրպագուներ հանդեսին դիմում են Facebook-ում մեր տարբեր էջերի միջոցով, և մենք չենք ցանկանում նրանց ենթարկել սոցցանցի այդ արատավոր պրակտիկային»:

Իր էջերը հեռացնելով Facebook-ից՝ հանդեսը միացել է #DeleteFacebook թափ առնող շարժմանը, որն սկսվել է ի նշան սոցցանցի դեմ բողոքի:

Ընկերությունն ընթացիկ ամսում ավելի վաղ հայտնվել է սկանդալի կենտրոնում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ The New York Times թերթը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմային հաջողվել է հավաքել Facebook սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակի: Ինչպես հրատարակությանը պատմել են ընկերության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը հեշտացրել է քաղաքական գովազդի առաքումն օգտատերերին՝ նրանց ձայների վրա ազդելու համար:



Նման նյութեր