Սանկտ Պետերբուրգում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սանկտ Պետերբուրգում խոշոր հրդեհ է բռնկվել

Սանկտ Պետերբուրգում Нyundai-ի ավտոսրահում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:

Տեղեկատվությունը հաստատել է «Ռոլֆ» ընկերությունը, որին պատկանում է ավտոսրահը:

Ընկերությունից հայտնել են, որ ավտոսրահից մարդկանց տարհանել են, իրականացվում են հակահրդեհային աշխատանքներ:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հրդեհն ընդգրկել է 500 քառակուսի մետր տարածք: Հրդեհի պատճառները պարզվում են: