Telegram-ի օգտատերերը դժվարություններ են ունենում մեսենջերի հետ աշխատելիս: Խնդիրը վերաբերում է ինչպես հավելվածին, այնպես էլ վեբ-կլիենտին: Telegram-ը հաստատել է մեսենջերի աշխատանքում տեղի ունեցած խափանումը, ինչը հետևում է ընկերության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրությունից: «Եվրոպայում, Մերձավոր Արևելքի և ԱՊՀ-ի երկրներում մեր օգտատերերը խնդիրներ են ունենում միանալու փորձ անելիս»,- ասված է Telegram-ի հաղորդագրության մեջ: Ծառայությունը պարզում է խափանման պատճառները և հույս ունի այն վերացնել առաջիկա ժամերին, հաղորդել «Ինտերֆաքս» գործակալությունը:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ