Հայաստանյան խանութներում վաճառվող հացը նորմային չի համապատասխանում։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը։
Նա վստահեցրեց, որ հայ սպառողը հացի փոխարեն օդ է գնում։
«Մեր հացի մեջ հացի տոկոսը գնալով փոքրանում է, օդինը` մեծանում, շաքարավազի մեջ շաքարի տոկոսը փոքրանում է, ջրինը` մեծանում, նույնը` սուրճը»,- ասաց Պողոսյանը` հավելելով, որ բազմիցս դիմել է պետական կառույցներին` հացի որակի, բաղադրության ու հատկապես քաշի լայնածավալ հետազոտություն իրականացնելու առաջարկով, բայց ապարդյուն։
Իսկ «Սպառողների ասոցիացիայի» կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ հացի քաշը նորմայից ցածր է 30%-ով։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am