Ո՞րն է Ձեր կյանքի ամենաօգտակար փորձը: Հենց այս հարցն է տրվել որոշակի քանակի մարդկանց: Եվ նրանց պատասխանների հիման վրա ստեղծվել է 60 գործերից բաղկացած ցուցակ, որն արժե անել մինչև կյանքի վերջը:
Սրանք կյանքի յուրահատուկ կանոններ են: Հետևեք դրանց, և Ձեր կյանքը կփոխվի:
- Կառավարեք Ձեր հույզերը:
- Հոգ տարեք Ձեր մարմնի մասին:
- Սովորեք ներողություն խնդրել:
- Ներեք այն մարդկանց, ովքեր վատ են Ձեզ վերաբերվել:
- Խաղաղություն կնքեք ինքներդ Ձեզ հետ:
- Սովորեք գնահատել մենությունը:
- Վերանայեք Ձեր համոզմունքները:
- Ազատվեք Ձեր հուզական պաշարից:
- Հետաքրքրվեք մարդկանցով:
- Աշխատեք Ձեր փոխհարաբերությունների վրա:
- Սիրեք խորը:
- Կերակրեք Ձեր բախտախնդրության ոգին:
- Մերկ լող տվեք:
- Առագաստանավով ուևորվեք դեպի բաց օվկիանոս:
- Փորձեք ինչ-որ նոր բան:
- Արեք այն, ինչի համար հետո կարող եք փոշմանել:
- Մի հակառակվեք ճանապարհորդելու Ձեր ներքին ցանկությանը:
- Ապրեք այնպիսի վայրում, որը տարբերվում է Ձեր հարազատ քաղաքից կամ երկրից:
- Ամեն տարի մի նոր երկիր այցելեք:
- Մեկ տարի անցկացրեք արտասահմանում:
- Ճանապարհորդեք, բայց մի եղեք ճանապարհորդ:
- Հանգստացեք քաղաքակրթությունից հարյուրավոր կմ հեռու:
- Վերցրեք 2-3 ընկեր և միասին գնացեք արձակուրդ:
- Սովորեք խնայել:
- Ընդլայնեք Ձեր հարմարավետության գոտին:
- Հարմարավետ զգացեք Ձեզ՝ անծանոթների հանդիպելիս կամ շփվելիս:
- Օգտակար եղեք` փոխարենը ոչինչ չսպասելով:
- Գնահատեք մարդկանց:
- Ինչ-որ բան պատրաստեք Ձեր ձեռքով:
- Յուրացրեք մասնագիտություն:
- Սկսեք Ձեր բիզնեսը:
- Կոպիտ սխալվեք:
- Եվ ուշքի եկեք ևս մեկ անհաջողությունից հետո:
- Վարձեք ինչ-որ մեկին:
- Հեռացրեք ինչ-որ մեկին:
- Թույլ տվեք Ձեզ հեռացնեն:
- Ինքներդ հեռացեք:
- Վատ սովորություններից հրաժարվեք:
- Արեք այն, ինչը ոչ մի կերպ չէիք կարողանում որոշել:
- Գրեք Ձեր հերոսին:
- Հանդիպեք Ձեր հերոսներից մեկի հետ:
- Նայեք խմբերի հրաժեշտի համերգները:
- Սովորեք:
- Կարդացեք 1000 գիրք:
- Կիսվեք Ձեր կյանքի դասերով:
- Սովորեք անկաշկանդ ելույթ ունենալ հասարակության առջև:
- Ելույթ ունեցեք բեմի վրա:
- Փորձեք նոր սպորտաձև:
- Մարաթոն վազեք:
- Սուզվեք ակվալանգով:
- Սովորեք պարել:
- Սարից իջեք դահուկներով:
- Ընկերություն արեք կենդանիների հետ:
- Զբոսնեք ձի հեծած:
- Զբոսնեք փիղ հեծած:
- Թռչեք:
- Ժամանակ անցկացրեք Ձեր ծնողների հետ:
- Ներկա գտնվեք ծննդաբերության ժամանակ:
- Բռնեք նորածնի ձեռքը:
- Երջանիկ եղեք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը