Ավազակային հարձակում Լոռու մարզում. դիմակավորված անձը գազալցակայանից հափշտակել է խոշոր չափի գումար. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ավազակային հարձակում Լոռու մարզում. դիմակավորված անձը գազալցակայանից հափշտակել է խոշոր չափի գումար. shamshyan.com

Այսօր՝ մարտի 30-ին, զենքի գործադրմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։15-ի սահմաններում անհայտ անձը՝ դիմակավորված և ատրճանակով զինված, ներս է մտել Վանաձոր քաղաքի Առափնյա 10 հասցեում գործող գազալցակայան և զենքի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղը աշխատակցին ստիպել է, որպեսզի դրամարկղում եղած ողջ գումարը հանձնի իրեն, ինչն էլ կատարել է աշխատակիցը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարը կազմում է մոտ 220 հազար դրամ։ Կատարված հանցագործության մասին դեպքի վայր ժամանած ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խմբին՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, հայտնել է գազալցակայանի աշխատակիցը։

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com