Մարտի 20-ին Սերժ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր նախորդ տարվա եկամուտների և գույքի հայտարարագիրը: Գրում է «Հայկական ժամանակը»։
2017 թվականին ունեցել է 26 միլիոն 200 հազար 143.90 դրամ եկամուտ, որից 11 միլիոն 757 հազար 504 դրամը գոյացել է աշխատավարձից, 12 միլիոն 42 հազար 128.90 դրամը՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից և այլ հատուցումներից, 2 միլիոն 400 հազար 511 դրամը` աշխատանքի վարձատրությունից ու դրան հավասարեցված այլ վճարումներից։
Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի նախորդ տարվա եկամուտը՝ ըստ հայտարարագրի, կազմել է 10 միլիոն 553 հազար 294.70 դրամ: Այս գումարը գոյացել է տրված փոխառություններից ստացված տոկոսներից և այլ հատուցումներից: