Լոռու մարզում տղայի անունը դրել էին Զոռով. aravot.am
Advertisement 1000 x 90

Լոռու մարզում տղայի անունը դրել էին Զոռով. aravot.am

– Ինչ սիրուն անուն ունես, ո՞ւմ անունն են դրել:

– Տատիկիս/պապիկիս:

Եթե կար ժամանակ, երբ երեխայի անվան ընտրությունը կապվում էր տատիկ-պապիկի անվան կամ մականվան հետ, ապա այսօր մի փոքր այլ է, ծնողները բավական ժամանակ են ծախսում իրենց դեռ չծնված երեխայի համար յուրօրինակ անվանում ընտրելու համար։ Ապագա հայրիկ-մայրիկները գործի են դնում իրենց ողջ երևակայությունը։ Իհարկե, շատ ծնողներ էլ առաջնորդվում են տատիկ-պապիկների անուններն իրենց երեխաներին փոխանցելու «պապենական ադաթով»:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տեղեկությունների՝ վերջին 4 տարիների ընթացքում աղջիկ երեխաներին առավել հաճախ անվանում են Անգելինա, Միլենա, Անահիտ, Սոֆի, Յանա, Մարիամ, Մարիա, Մանե, Էլեն, Անի, Աննա, Նարե: Վերջին 2 տարիների ընթացքում մեզ մոտ շատացել են Արինա և Արիանաները, եթե 2013 թվականին ունեինք 41 Արիանա և 86 Արինա, ապա 2016 թվականին ունենք 163 Արիանա անուն ունեցող փոքրիկ և 255 Արինա։

aravot.am