Սոցիալական ցանցերը վաղուց արդեն միայն շփման ու հաղորդակցման միջոց չեն: Դրանք նաև ինքնարտահայտման համար են, քանի որ կարծիքներով, գիտելիքներով հրապարակային արտահայտվելու հարթակ են դարձել: Բայց պետք է հիշել, որ դուք նաև ինչ-որ կազմակերպության աշխատակից եք, ներկայացնում եք որևէ գրասենյակ: Այնպես որ կան խաղի ու շփման պարզ կանոններ…
1. Մի տեղադրեք ոչինչ, որը չպետք է տեսնի ձեր հաճախորդը, գործընկերը կամ ղեկավարը Այսօր անձնականի ու հանրայինի սահմանը շատ լղոզված է: Սոցիալական ցանցերը հիանալի միջոց են ֆորմալ ու ոչ ֆորմալ հաղորդակցման միջոցները պահելու համար, հաճախորդների հետ հետադարձ կապ հաստատելու, ինչպես նաև ընկերության լոյալությունն ապահովելու համար: Եթե ձեզ սոցցանցերում հետևում են ձեր գործընկերները, հաճախորդները, աշխատանքային ընկերները, պատասխանատվության աստիճանը մեծանում է:
2. Հույս մի դրեք գաղտնիության վրա. ամեն մի փակ ինֆորմացիա կարող է հանրային դառնալ Instagram-ի ու Facebook-ի շատ օգտատերեր վստահ են, որ իրենց էջը փակ են, ուրեմն կարող են սրտի ուզածը գրել ու հրապարակել: Սոցցանցից ջնջել ինչ-որ անցանկալի գրառումներ ու ֆոտոներ դեռ հնարավոր է, մինչդեռ համացանցից դա գրեթե անհնար է:
3. Քննարկումների ժամանակ ծայրահեղ զգույշ եղեք Հաճախ սուր թեմաների քննարկումները վերածվում են բուռն վեճի: Բանը նույնիսկ հասնում է վիրավորանքներին: Հաջողակ մարդիկ, հատկապես նրանք, ովքեր աշխատում են խոշոր հոլդինգներում, պետք է հնարավորինս չմասնակցեն պրովոկացիոն քննարկումներին: Դա կարող է վնասել ձեր ու ձեր գործընկերների հեղինակությանը:
4. Աշխատանքին վերաբերող տեղեկատվությանը զգուշությամբ վերաբերվեք Աշխատանքային հարցեր քննարկելուց առաջ, մտածեք, գուցե, կոմերցիոն ինֆորմացիա եք հաղորդում կամ օգտագործում եք ձեր գործընկերների, հաճախորդների անձնական տվյալները: Այդպիսի սխալից հետո կարող եք ձեր աշխատանքը կորցնել:
5. Ներողություն խնդրեք Սխալներն ընդունելու ունակությունը գնահատվում է ոչ միայն իրական, այլ նաև վիրտուալ կյանքում: Եթե որևէ սխալ եք արել կամ սխալ եք ձևակերպել ձեր միտքը, այդ մասին անպայման հայտնեք ու ներողություն խնդրեք:
Ամբողջությամբ՝ newmag.am