Մովսիսյան. Կրասնոդարը հիանալի ակումբ է, բայց ոչինչ չի կարող համեմատվել Սպարտակի հետ
Advertisement 1000 x 90

Մովսիսյան. Կրասնոդարը հիանալի ակումբ է, բայց ոչինչ չի կարող համեմատվել Սպարտակի հետ

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է Ռուսաստանի առաջնությունում անցկացրած տարիների մասին:

Մովսիսյանը ՌՖՊԼ-ում պաշտպանել է «Կրասնոդարի» և «Սպարտակի» գույները.

««Կրասնոդարը» հիանալի ակումբ է: Այն միշտ կմնա իմ սրտում: Սակայն ոչինչ չի կարող համեմատվել «Սպարտակի» հետ: Փայլուն ժամանակահատված եմ անցկացրել այնտեղ:

Այն շատ մեծ ակումբ է և ինձ համար մեծ պատիվ է, որ կազմել եմ նրա մի մասնիկը: Թիմի վրա միշտ մեծ ճնշում էր գործադրվում: Դա խոսում է նրա մասին, որ «Սպարատկը» մեծագույն ակումբ է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Espressen»-ը:

armsport.am