Ավագ շաբաթ օրը հիշատակվում է Հիսուսի՝ դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը:
Ըստ եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր:
Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:
Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը: