Facebook –ը հանում ենք ջրի երես. ինչպե՞ս պարզել, թե սոցցանցը ինչ գիտի Ձեր մասին. newmag.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Facebook –ը հանում ենք ջրի երես. ինչպե՞ս պարզել, թե սոցցանցը ինչ գիտի Ձեր մասին. newmag.am

newmag-ը պատմում է, թե ինչպես ձեր պրոֆիլի մասին տեղեկություն հավաքել՝ օգտագործելով ներքին գործիքները:

WhatsApp-ի համահիմնադիր Բրայան Էքթոնը բոյկոտում է սոցիալական ցանցը և ակտիվորեն գովազդում #deletefacebook հեշթեգը: Պատճառը Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալային պատմությունն է, երբ օգտատերերն իմացան՝ Facebook-ից տվյալների արտահոսք է տեղի ունեցել: Բողոքի ակցիային միացել են բազմաթիվ օգտատերեր:

Ինչ անել, եթե չեք ցանկանում փակել Ձեր էջը: Անհրաժեշտ է ճիշտ կարգավորել ձեր պրոֆիլը: Ստուգելու համար, թե ինչ տեղեկություն կա ձեր մասին սոցցանցում, օգտվեք ներկառուցված գործիքներից: Շատ պարզ գործողություն է:

Մտեք ձեր էջ

Բացեք կարգավորումներ բաժինը

Ներքևում կտեսնեք «Ներբեռնել Ֆեյսբուքյան ձեր պրոֆիլի տվյալների կրկնօրինակը» գրությունը, սեղմեք դրա վրա:

Նոր պատուհանում սեղմեք «ստեղծել արխիվ», մուտքագրեք գաղտնաբառն ու սպասեք:

Որոշ ժամանակ անց ծանուցում կստանաք, ներբեռնեք արխիվը:

Երբ ֆայլը բացեք index.html, կհայտնվեք յուատեսակ օֆլայն Ֆեյսբուքում, որտեղ կգտնեք ձեր մասին ամբողջ տեղեկությունն ըստ կատեգորիաների; Դրանք ձախ կողմի վերևի հատվածում են: Օրինակ «Պրոֆիլ» էջի վրա կտեսնեք էլ. Հասցեի. Նախասիրությունների մասին տեղեկություն: Կարճ ասած` այն, ինչ մուտքագրել եք գրանցվելիս:

Ամբողջությամբ՝ newmag.am



Նման նյութեր