Անբացատրելի դեպք Գեղարքունիքի մարզում. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում գյուղացիները հայտնաբերել են Սովետի տարիներից «թաղված» 270-ից ավելի խաչքարեր ու տապանաքարեր. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Անբացատրելի դեպք Գեղարքունիքի մարզում. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում գյուղացիները հայտնաբերել են Սովետի տարիներից «թաղված» 270-ից ավելի խաչքարեր ու տապանաքարեր. shamshyan.com

Արդեն մի քանի օր է, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչները՝ գյուղապետ Կարո Գևորգյանի գլխավորությամբ գյուղի կենտրոնում ԽՍՀՄ տարիներից հայտնի, սակայն կիսաավերված վիճակում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վայրում հայտնաբերել են 9-12-րդ դարերի 270-ից ավելի խաչքարեր ու տապանաքարեր։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Եկեղեցին կառուցվել է 1830-40-ական թվականներին՝ Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից ժամանածները։ Եկեղեցին գործել է մինչև 1920 թվականները։ Դրանից հետո այն վերածվել է Կոլխոզմիության պահեստի։

Կանգում վիճակում մնացել է մինչև 1970-ականները, որից հետո սկսվել է փլուզվել։ Գյուղի բնակիչները որոշել էին նույն տեղում կառուցել եկեղեցի և այդ ժամանակ էլ հայտնաբերել են խաչքարեր ու տապանաքարեր, որոնց մասին նույնիսկ պատկերացում չունին։ Գտնվել են նաև 12 ժայռափոր խաչքարեր, որոնք էլ հիմք են հանդիսացել եկեղեցու կառուցման համար»։

Հայտնաբերված խաչքարերի և տապանաքարերի մասին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն արդեն տեղեկացրել է համապատասխան կառույցներին, իսկ գյուղապետ Կ. Գևորգյանն էլ արդեն խոսել է ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան վարչության պատասխանատուների հետ, ովքեր խոստացել են, որ մի քանի օրվա ընթացքում կայցելեն գյուղ։

Հավանաբար մշակութի նախարարության չինովնիկներին այս օրերին ավելի շատ հետաքրքրում է ձվակռիվը՝ նկատի ունենալով Զատիկը, ու երևի Զատիկը հորով-մորով անելուց հետո նոր կբարեհաճեն գյուղ, մինչդեռ, եվրոպական երկրներում չինովնիկները առաջին իսկ վայրկյանից կինեին հայտնաբեևված խաչքարերի վայրում։

Այստեղ են ասում մեր մշակույթի նախարարության որոշ չինովնիկներին՝ «աշխարհ կանգնի՛ր, իջնող կա»։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գյուղում 3 տարուց ավելի է՝ գործում է Կոթա Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Սյունյաց Գրիգոր Սուլթան Իշխանը և 3 տարի առաջ հիմնովին վերանորոգվել է գյուղապետ Կ. Գևորգյանի և իր համակիրների կողմից։

shamshyan.com