Trend Micro անտիվիրուսային ընկերությունը հայտարարել է, որ նոր վնասակար վիրուս է հայտնաբերել Android օպերացիան համակարգով աշխատող սմարթֆոնների մեջ:
Ինչպես հաղորդում է Ferra-ն, վիրուսը ստացել է HiddenMiner անվանումը և «մասնագիտացված» է Monero կրիպտոարժույթի մայնինգի մեջ: HiddenMiner ունի պաշտպանական համակարգ, որը քողարկում է վիրուսը և օգտատերը անգամ չի նկատում դրա առկայությունը: Այն անդադար մայնինգ է միացնում սմարթֆոնի մեջ, որը տանում է բոլոր միջոցները: Վիրուսը իր ձեռքն է վերցնում հեռախոսի կառավարումը և որևէ խափանման դեպքում արգելափակում սմարթֆոնը:
HiddenMiner-ից այս պահին ամենաշատը տուժել են Չինաստանում և Հնդկաստանում, քանի որ օգտատերերը նախընտրել են օգտվել հավելվածների ոչ լիցենզավորված խանութներից: Դրանից ազատվելու համար պետք է վերաթողարկել սմարթֆոնը (restart) և ջնջել սեփական էջը՝ բոլոր վյալներով (delete account):