Չինական «փոր թափող Ջեկին» դատապարտեցին մահապատժի՝ 11 կանանց սպանության համար
Advertisement 1000 x 90

Չինական «փոր թափող Ջեկին» դատապարտեցին մահապատժի՝ 11 կանանց սպանության համար

Չինական «փոր թափող Ջեկին» դատապարտել են մահապատժի ՉԺՀ հյուսիսում 11 կանանց բռնաբարության ու սպանության համար, ըստ life.ru-ի, այս մասին հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

54-ամյա Գաո Չենյունը ձերբակալվել էր 2016թ. օգոստոսին մթերային խանութում, որը կառավարում էր: Դրանից ոչ շատ առաջ նրա ազգականից, ով կալանավորված էր մանր հանցագործության համար, վերցրել էին ԴՆԹ-ի նմուշները: Շնորհիվ այն բանին, որ դրանք նման էին մարդու ԴՆԹ-ին, ում որոնում էին կանանց սպանությունների գործով, փորձաքննության անցկացումից հետո Գաոն կալանավորվել էր:

Տղամարդը խոստովանել էր, որ սպանել է 11 մարդու: Նրա ամենաերիտասարդ զոհն ութ տարեկան էր: Հանցագործությունները նա կատարել է 1988-2002թթ. ժամանակահատվածում, նրան փնտրում էին 28 տարի: