Գերման Ավագյան. «Բախտս աներևակայելի բերել է, որ այս մարդուն հանդիպել եմ Երևանում» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գերման Ավագյան. «Բախտս աներևակայելի բերել է, որ այս մարդուն հանդիպել եմ Երևանում»

Լուսանկարիչ Գերման Ավագյանը իր Facebook-յան էջում գրել է. «Բախտս աներևակայելի բերել է, որ այս մարդուն հանդիպել եմ Երևանում՝ ռուսական եկեղեցում ծառայություն մատուցելիս: Նա Ռուս եկեղեցու պատրիարքի հոգևոր հայրն է՝ ծայրագույն վարդապետ Եղիան, աշխարհիկ անունը՝ Ալեքսեյ Նոզդրին: Ահա, թե ինչ է ասել վարդապետը իր քարոզներից մեկի ժամանակ, որն ավաղ, արդիական է…

– Հայրենական Մեծ պատերազմը՝ դա հազարավոր եկեղեցիների և հոգևորականների սպանդի պատասխանն էր: Դա իրագործվեց ավազակ և մարդասպան Ստալինի ձեռամբ… Ի՞նչ է նա արել պատերազմի համար, խելահեղ հրամաններից բացի… գերմանացիները այդքան մարդ սպանելուց խելքները գցում էին… մարդկանց առանց մարտավարության քշել են կրակի բերանը, սպանել են… նահանջողներին էլ են սպանել… անձի պաշտամունքը միշտ թանկ է նստել ռուս ժողովրդի վրա,- ասել է հոգևորականը»:

14590394_10154680165188203_3355694008896089491_n

14656294_10154680165288203_111056848332679567_n

14656362_10154680165563203_5272624342675300220_n

Լուսանկարները՝ Գերման Ավագյանի



Նման նյութեր