38-ամյա Ռոզենդո Ռոդրիգես III-ը սպանել է 29-ամյա Սամմեր Բոլդուինին ու 16-ամյա Ջոաննա Ռոջերսին, թաքցրել նրանց մարմինները ճամպրուկներում ու գցել աղբանոցը, հաղորդում է The Sun-ը:
Ռոզենդո Ռոդրիգես III-ն ստացել էր «Ճամպրուկային մարդասպան» մականունն այն բանից հետո, երբ նրա հղի զոհի մարմինը հայտնաբերվել էր աղբանոցում՝ ճամպրուկի մեջ: Ռոդրիգեսը պնդում էր, որ սպանել է Սամմեր Բոլդուինին ինքնապաշտպանությունից դրդված, իբրև թե կինը փոխադարձ համաձայնությամբ սեքսից հետո դանակով հարձակվել է իր վրա:
Ի դեպ, սպանված կնոջ մարմնին փորձագետները հայտնաբերել էին մոտ 50 դանակի վնասվածքներ: Ընդ որում, Ռոդրիգեսի զոհը դեռևս ողջ է եղել, երբ որ նա կնոջը փաթեթավորում էր ճամպրուկում:
Ավելի ուշ տղամարդը խոստովանել է ևս մեկ սպանության կատարման մասին՝ նա հույս ուներ, որ քննությանն աջակցելը կօգնի իրեն մահապատժից խուսափել: 16-ամյա Ջոաննա Ռոջերսի մարմինն ևս նա թաքցրել է ճամպրուկում ու նետել աղբանոցը: Բացի այդ, դատարանում հանդես են եկել Ռոդրիգեսի սեքսուալ բռնությանը զոհ դարձած միանգամից հինգ կանայք:
Քննության հետ համագործակցությունը չի օգնել մարդասպանին խուսափել պատժից՝ երդվյալ ատենակալների դատարանը դատապարտել է նրան մահապատժի՝ ցմահ ազատազրկման փոխարեն: