Ռուսական ռազմական արդյունաբերությունը հետ չի մնում մյուսներից ինքնանշանառվող սարքերի արտադրությունում, Sputnik Արմենիային ասաց ռուսական «Նորարարական զինական տեխնոլոգիաներ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արսեն Ջալալյանը Երևանում ArmHiTec 2018 պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսում։
Ընկերությունը թողարկում է ավտոմատ նշանառությամբ սարքեր։ Դրա մեջ տեղադրված են միանգամից երեք հաղորդիչներ՝ քամու, տարածությունում դիրքի և մինչև թիրախը հեռավորության։ Նշան բռնելիս՝ համակարգիչը մշակում է տվյալները և շտկում նշանառությունը։
Նշանառությունը համադրելի է ցանկացած հրաձգային զենքի հետ՝ ավտոմատ, կիսաավտոմատ, դիպուկահարային հրացաններ, խոշոր տրամաչափի գնդացիրներ։ Այն հարցին, թե օգտագործում են արդյոք նոր տեխնիկան ՌԴ զինված ուժերում, Ջալալյանը պատասխանեց․ «Անշուշտ, սարքը մեծացնում է ստորաբաժանումների մարտական արդյունավետությունը։ Ուստի հետաքրքրություն կա տեխնիկայի նկատմամբ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ցանկացած բանակ սկզբից պետք է մանրակրկիտ փորձարկի տեխնիկան։ Սա այն ապրանքը չէ, որն աչքաչափով կիրառեն»։
«Խելացի» նշանառության սարքեր արտադրում են նաև ՆԱՏՕ-ի մի քանի երկրր։ Ճիշտ է, նշեց զրուցակիցը, այնտեղ այդ սարքերը դեռ փորձարկում են, իսկ «Նորարարական զինական տեխնոլոգիաների» արտադրանքն արդեն փորձարկված է և պատրաստ օգտագործման։