
Ապրիլի լույս 1-ի գիշերը Վլադիմիրի մարզի Վյազնիկիում սպանվել է 31-ամյա կինը՝ մեկ տարեկան երեխայի հետ, իսկ նրանց սպանության կասկածյալին գտել են մահացած՝ ինքնասպանության հետևանքով: Ըստ life.ru-ի՝ այդ մասին հաղորդում է ՌԴ ՔԿ տարածաշրջանային քննչական վարչությունը:
Գերատեսչության տեղեկություններով՝ սկզբից ոստիկանություն ահազանգ է ստացվել առ այն, որ 27-ամյա տղամարդն ինքնասպան է եղել: Նրա մահվան հանգամանքները պարզելու ժամանակ իրավապահները տանը հայտնաբերել են նաև տղամարդու 31-ամյա կնոջ ու մեկ տարեկան դստեր մարմինները՝ դանակի բազմաթիվ վնասվածքներով:
Ենթադրվում է, որ հենց ընտանիքի գլուխն է սպանել ընտանիքին, իսկ հետո ինքնասպան եղել: Ինչն է նրան դրդել այդ հանցագործությանը, հայտնի չէ:
Տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցվել երկու անձի, այդ թվում՝ մանկահասակ երեխայի, սպանության հոդվածի հատկանիշներով: Հանգամանքները պարզվում են: