Ռոստովում Հայաստանից բերված կապիկներ են հայտնվել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռոստովում Հայաստանից բերված կապիկներ են հայտնվել

Ռոստովի մերձակայքում առգրավված կապիկները հանդիսանում են իրեղեն ապացույց բժշկական մաքսանենգության դեպքի կապակցությամբ: Ստացողը խնդիր ունի վերադարձնել կապիկներին կամ ազատվել դրանցից:

Ռուսական հանցագործ ցանցի մասին 1Rnd.ru-ն է պատմել Ռոստով ժամանած օպերատիվ աշխատողը: Խոսքը Աֆրիկայից Ռուսաստան բժշկական փորձարկումների համար նախատեսված կապիկների ապօրինի տեղափոխման մասին է: Թվում է, թե սովորական գործողություն է. Սոչիից փոքրիկ կապիկներին տեղափոխում են Մոսկվայի կենդանաբանական այգի՝ Սակայն փաստաթղթերում հայտնաբերվում են անհամապատասխանություններ, և պարզվում է, որ կապիկների մի մասը ոչ լեգալ ճանապարհով է հայտնվել Ռոստովում:

Խոսքը բժշկական փորձարկումների մասին է:

Օպերատիվ աշխատակիցն ասաց, որ 2 տարի է, ինչ պոլիոմելիտի պատվաստանյութերի հետ կապված փաստաթղթերը կեղծվում են և դեղը չի ստուգվում. «Հիմա մենք դա ենք փորձում ապացուցել: Փաստորեն, կենդանիները թեստավորման համար են: Ստեղծվում է պատվաստանյութի խմբաքանակ, որը պետք է վաճառքի դուրս գա (ոչ միայն ՌԴ տարածքում)»,- ասաց նա:

Հասկանալու համար՝ նախապատմությունը. 2015-ի ապրիլին, «Институт полиомиелита и вирусного энцефалита им. Чумакова»-ն բաց մրցույթ է հայտարարել լաբորատոր կենդանիների ձեռք բերման համար: Պայմանագրի գումարը՝ 80 948 150 ռուբլի, 189 կապիկի համար:

Գործարքն իրականացնող Էդուարդ Խաչատուրյանը, որպեսզի առքուվաճառքի պայմանները չխախտվեն, հիմնել է ևս 3 փոխկապակցված ընկերություն՝ «Приматы», «Планета обезьян» և «Планета обезьян-1»: «Планета обезьян»-ը զբաղվում է կենդանիներով, այլ նաև բուսայգիներով, սրճարանններով և ռեստորաններով, և այլն: Կապիկների առաջին խմբաքանակը Խաչատուրյանը ներկրել է հենց 2015-ին: Պատկան ծառայությունները այդ ժամանակ արդեն պարզել էին, որ կապիկները բերվել են Հայաստանից, ոչ լեգալ ճանապարհով:

Այժմ հայտնի է, որ Մոսկվայի Անասնաբուժական Կոմիտեն կենդանիների համար տվել է կեղծ վկայագրեր: 900 գլուխ կենդանու համար ИП Хачатурян ինստիտուտ ոչ մի տեղեկանք չի տրվել՝ կից անասնաբուժական փաստաթղթեր: Բայց առկա են ելից տեղեկանքներ, որ շուրջ 1 000 գլուխ օգտագործվել են թեստավորման համար:

…Արձանագրված խարդախության գաղտնիքը պարզապես փողը չէ, այլ խոշոր փողն է: Իմաստը՝ բարձրացնել կենդանիների գինը: Մոսկվայի Չումակովի ինստիտուտը ամեն մի կապիկի համար վճարում է 8.5 հազար դոլար: Հաշվիչ Պալատի կայքում գինը գրանցվել է 6 անգամ ավել:

Ամբողջությամբ՝ 1rnd.ru