Որոտան գյուղում տեղի է ունեցել սպանություն. կասկածյալն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
Advertisement 1000 x 90

Որոտան գյուղում տեղի է ունեցել սպանություն. կասկածյալն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Գորիսի բաժին ապրիլի 1-ին ներկայացել է Որոտան գյուղի բնակիչ Մայիսիկ Հ.-ն և հայտնել, որ Որոտան գյուղի «Մարկոսյանի հուշաղբյուր» վայրում վիճաբանության ժամանակ համագյուղացի Ռոմիկ Օհանջանյանը մի քանի անհայտ անձանց հետ իրեն և իր աներորդուն ծեծի է ենթարկել։ Այդ ընթացքում նա ձեռքին եղած դանակով մեկ անգամ հարվածել է Ռոմիկ Օհանջանյանի որովայնին ու փախել:

Ապրիլի 2-ին «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված Ռոմիկ Օհանջանյանը վիրահատության ժամանակ մահացել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով: Մայիսիկ Հ․-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: