Facebook-ին մի քանի տարի կպահանջվի ծագած խնդիրների լուծման համար. Ցուկերբերգ
Advertisement 1000 x 90

Facebook-ին մի քանի տարի կպահանջվի ծագած խնդիրների լուծման համար. Ցուկերբերգ

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը կարծում է, որ ընկերությանը մի քանի տարի կպահանջվի այն խնդիրների լուծման համար, որոնք ծառացել են սոցիալական ցանցի առջև: Այս մասին նա հայտարարել է ապրիլի 2-ին Vox ինտերնետ-կայքում հրապարակված հարցազրույցում:

«Ես կցանկանայի այդ խնդիրները լուծել երեք կամ վեց ամսում, բայց կարծում եմ՝ իրականությունն այն Է, որ այդ մի քանի հարցերի լուծումը պարզապես շատ ավելի մեծ ժամանակ կպահանջի»,- ասել է Ցուկերբերգը: Facebook-ի ղեկավարը նաև նշել է, որ ընկերությունը ձգտում է ավելացնել այն աշխատակիցների թիվը, որոնք զբաղվում են անվտանգության հարցերով: «Անցյալ տարվա սկզբին, կարծում եմ, մենք ունեինք անվտանգության համար աշխատող 10 հազար մարդ: Բայց այս տարվա վերջին մենք պլանավորում ենք, որ այս ոլորտում մենք կունենանք 20 հազար մարդ»,- նշել է Ցուկերբերգը:

Ընկերությունը մարտին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ The New York Times թերթը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմային հաջողվել է հավաքել Facebook սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակի: Ինչպես հրատարակությանը պատմել են ընկերության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը հեշտացրել է քաղաքական գովազդի առաքումն օգտատերերին՝ նրանց ձայների վրա ազդելու համար: