«Բուրգեր Քինգ»-ի սնունդը պատրաստելիս օգտագործվում է բաց կրակ. aravot.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Բուրգեր Քինգ»-ի սնունդը պատրաստելիս օգտագործվում է բաց կրակ. aravot.am

Այս պահի դրությամբ Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի օբյեկտի դռները կապարակնքված են, տարածքն էլ՝ ժապավեններով փակված: Aravot.am-ի տեսախցիկն արձանագրեց, որ պայթյունի հետևանքով անգամ գույքին էր մեծ վնաս պատճառվել՝ սեղանները, աթոռները և մնացած գույքը կտոր-կտոր էին եղել: Պայթյունի ալիքը մինչև վերջին սեղանը հասել էր: Այսօր էլ սեղաններին դեռ առկա էին հաճախորդների պատվիրած ուտելիքներն ու խմիչքները, որոնց մի մասը գետնին էր, այս ու այն կողմ թափված:

Նախնական վարկածով պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը: Մինչ իրավապահները կպարզեն պայթյունի բուն պատճառները, համացանցում ուշագրավ նյութեր գտանք «Բուրգեր Քինգ»-ի վերաբերյալ: Այս ապրանքանիշի գովազդներն ուսումնասիրելիս նկատեցինք, որ գովազդների գրեթե մեծ մասում «Բուրգեր Քինգ»-ի արագ սնունդը պատրաստելիս օգտագործվում է բաց կրակ, ինչը հնարավոր է,որ կարող է դառնալ պայթյունների պատճառ:

aravot.am