Apple-ը պլանավորում է 2020 թվականից սկսել իր Mac համակարգիչներում օգտավործել սեփական արտադրության պրոցեսորներ: Ապրիլի 2-ին այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:
Ինչպես նշված է հրապարակման մեջ, երկարաժամկետ հեռանկարում ընկերությունը մտադիր է սեփական չիպերն օգտագործել իր բոլոր սարքերում: Նախագիծն արդեն հավանության է արժանացել ընկերության ղեկավարության ներկայացուցիչների կողմից:
Այս տեղեկատվության հայտնվելուց հետո Intel տեխնոլոգիական ընկերության բաժնետոմսերի գները, որը ներկայում Apple-ի համար պրոցեսորների մատակարարներից մեկն է, կտրուկ ընկել են ԱՄՆ-ի ֆոնդային սակարկություններում: Intel-ը տեխնոլոգիական ընկերություն է, որն արտադրում է էլեկտրոնային սարքեր և համակարգչային բաղադրիչներ՝ չիպսերից և միկրոսխեմաներից մինչև պրոցեսորներ: