Երևանի կենտրոնում ապրիլի 2-ին օրը ցերեկով կրակոցներ է հնչել:
«Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ հրազենից կրակողը եղել է 23-ամյա մի տղա, իսկ կրակոց արձակելու պատճառն այն է եղել, որ ուսով հարվածել է 26-ամյա մի աղջկա, ով իրեն վիրավորել է:
Երիտասարդն էլ, զայրացած այդ հանգամանքից, իր մոտ եղած «Բերետտա» տիպի օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ է արձակել աղջկա և նրա ընկերուհու ուղղությամբ:
Կրակոցի հետևանքով 26-ամյա աղջիկը մարմնական վնասվածք է ստացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: