Հայքում գիտեին և աշխարհի անկման պատճառը, և հետևանքները վերացնելու ուղին
Advertisement 1000 x 90

Հայքում գիտեին և աշխարհի անկման պատճառը, և հետևանքները վերացնելու ուղին

Ավելի քան 3000 տարի է, ինչ մարդկությունը սկսել է հասկանալ, որ անարդար ու չար աշխարհը վերափոխելու կարիքը կա: Ստեղծել է փրկչի (Վիշնու, Քրիստոս, Իսա և այլն) գաղափարը, ով իբր գալու է և իր սրով ոչնչացնի չարին: Սակայն այդ հազարամյակների ընթացքում առասպելի հեղինակներն ու նրանց հետևորդները չհասկացան, որ չարի արմատները հենց իրենց մեջ են, որ Աստված իրենց լքել է առաքինի ու բարեպաշտ ապրելակերպից շեղվելու համար և այլևս չի վերադառնալու, քանի դեռ անարդար, անազնիվ ու չար են: Մարդուց դուրս չկա չար, չկա սատանա:

Դա հասկացան միայն Հայքում: Հայքում գիտեին և աշխարհի անկման պատճառը, և հետևանքները վերացնելու ուղին: Ժամանակակից մարդկության այն չնչին մասը, որ դեռևս պահպանում է իր առաքինությունն ու բարեպաշտությունը, դա գիտի: Գիտի, որ իր փրկությունը պիտի գա Հայքից: Նրանք այս կամ այն կերպ մեզ իմաց են տալիս, տարբեր ուղերձներ են հղում, թե «արթնացեք, կանչեք ձեր Հացն ու Գինին, Տեր Կենդանին, ետ բերեք ձեր Խաչ Պատարագին, փրկեք մեզ»:

Այդ ուղերձները մեր գիտակցության մեջ առայժմ չեն որոշակիանում, ըմբռնվում: Մենք էլ մեր անձնական շահերի ու դրանցից բխող հոգսերի ստրուկն ենք դարձել: Այսպես անտարբեր, ամեն մեկն իր խեցու մեջ թաքնված, սպասում է աշխարհի վախճանին:

Կարո՞ղ ենք փրկել աշխարհը կործանումից, թե՞ սպասենք այն ավերվի, որ հետո վերաշինենք այնպիսին, ինչպիսին էր ժամանակների սկզբում: Համլետ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումից: