
Մոսկվայում Ալյաբյևի փողոցում գտնվող քաղաքային հիվանդանոցի ընդհանուր պալատում ապրիլի 3-ի առավոտյան մահացած գտել են 1956թ. ծնված տղամարդու: Ըստ life.ru-ի, այդ մասին հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեի մայրաքաղաքային քննչական վարչության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ արտաքին զննությամբ զոհված տղամարդու մարմնին հայտնաբերվել է դանակի երկու վնասվածք:
Քննիչները պարզել են սպանության կասկածյալ տղամարդու ինքնությունը՝ նա 1948թ. ծնված պալատի հարևանն է, ով պարզաբանել է քննիչներին, որ տուժողը տնքում էր ու խանգարում էր իրեն քնել:
Քննիչները հարցման են ենթարկում հիվանդանոցի աշխատակիցներին ու հիվանդներին: Հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածի հատկանիշներով, քննությունը շարունակվում է: