Google Chrome-ին մերկացրել են ֆայլերի գաղտնի սքանավորման մեջ
Advertisement 1000 x 90

Google Chrome-ին մերկացրել են ֆայլերի գաղտնի սքանավորման մեջ

Google-ի Chrome բրաուզերը մշտապես սքանավորում է Windows գործառական համակարգով կառավարվող համակարգիչների գործնականում բոլոր ֆայլերը: Ինչպես հայտնել է ամերիկյան Motherboard պորտալը, այս եզրակացությանն է հանգել կիբեռանվտանգության մասնագետ Քելլի Շորթրիջը:

Փորձագետի խոսքով՝ բրաուզերն ստուգել է նրա համակարգչի բոլոր թղթապանակները, ներառյալ «Փաստաթղթերը»: Խնդրի արմատն, ինչպես գրել է Motherboard-ը, թաքնված է Chrome Cleanup Tool-ի մեխանիզմում, որն օգտագործում է ESET հակավիրուսային ընկերության մշակումները:

Chrome-ն սքանավորում է համակարգիչը՝ որոնելով վնասաբեր ծրագրեր, որոնք կարող են գրոհել բրաուզերն՝ ըստ որում օգտագործելով ESET-ի հակավիրուսային միջուկը: Եթե բրաուզերը կասկածելի ծրագրեր է հայտնաբերում, այն խնդրահարույց ֆայլի մետատվյալներն ուղարկում է Google-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: