Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բուժկենտրոնի մոտակայքում ապրիլի 4-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին բախվել են «Mercedes» մակնիշի 041 AD 61 և «Volvo» մակնիշի 34 UG 7954 (կցորդիչով՝ 34 UG 7955) պետհամարանիշերով բեռնատարները. «Mercedes» մակնիշի բեռնատարի վարորդը տեղում մահացել է:
«Volvo» մակնիշի բեռնատարի վարորդը տեղափոխվել է Սպիտակի ԲԿ: